
Մայիսի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որի տաբատի գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված և շագանակագույն կոշտ զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: