
Ինչպես տեղեկացնում է Vzglyad.az-ը, օրերս ադրբեջանական լրատվամիջոցներում տеղեկություն էր հայտնվել Բաքվի «Մադո» թուրքական ռեստորաններից մեկում հայազգի երգչուհի Շերի «Believe» երգը հնչեցնելու մասին: Այդ տեղեկությունը մեծ արձագանք էր առաջացրել համացանցում:
Այս կապակցությամբ իր կարծիքն է հայտնել նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին:
«Որպես Արդբեջանի քաղաքացի՝ ես հայտարարում եմ, որ նման դեպքերում շատ կարևոր է հասարակական կարծիքը: Այդ սրճարանը պետք է տուգանվի: Հասարակական վայրերում հնչեցնել մի ժողովրդի երգ, որը գրավել է մեր հայրենիքի 20%-ը, նույնիսկ ավելի վատ է, քան հայ լինելը», – հայտարարել է պատգամավորը: