ԲՀԿ-ն` Հովիկ Աբրահամյանի առաջարկության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Րոպեներ առաջ տեղի ունեցածի առթիվ չէր կարող տեղի ունենալ քննարկում, որպեսզի ես կարողանամ պաշտոնական տեսակետ արտահայտել»,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ միասնական քննարկումներ անցկացնելու առաջարկին՝ Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Առաջին համապետական հանրահավաքի ժամանակ, ըստ էության, 12 կետերի պահանջագրի տակ ժողովուրդը ստորագրեց և դրանից առաջ էլ դա եղել է ժողովրդի պահանջը: Դրանց հանդեպ վերաբերմունքը պետք է մեկը լինի՝ դրա իրականացումը», – ընդգծեց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ն ու Ժառանգությունն առանձին հանրահավաքներ են անցկացնելու, քանի որ ԲՀԿ-ն մարզերում հանդիպումների կողմնակից է, Ուրիխանյանն ասաց.

«ԲՀԿ-ն երբևէ չի հրաժարվել հանրահավաքներ անելուց: ԲՀԿ-ն միշտ ասել է, որ հանրահավաքներն անփոխարինելի գործողություններ են և ճիշտ պահին պետք է տեղի ունենան»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս