
Yerkir.am-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի կայքում տեղադրված` նրա գիտական կոչման մասին տեղեկատվությունը մեծ աղմուկ բարձրացրեց:
Բանն այն է, որ նախապես կայքում գրվել էր, թե Սուրիկ Խաչատրյանին տրվել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան (հետո փոխեցին), թեեւ նման բան գոյություն չունի: Ավելին` Բարձրագույն որակավորման հանձնաժողովը` ԲՈՀ-ը, հայտարարել էր, որ իրենք Խաչատրյանին նման գիտական աստիճան չեն շնորհել: Օրերս yerkir.am-ի լրագրողը Սուրիկ Խաչատրյանին խնդրեց պատմել «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսության մասին: Պարզվեց, որ մարզպետն ատենախոսությունը գրել է 10 տարվա ընթացքում` իր համար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: