“Դա Կոնյակի գործարանը չէ, դա մեր կուսացության նոր գրասենյակն է, այստեղ ոչ մի արտառոց բան չկա և մամուլի հրապարակումները ճիշտ են,միայն պետք չէ խեղաթյուրել տեղեկությունը, թե իբր “Կոնյաչնիում” է լինելու, դա Բարգավաճ Հայաստան Կուսակցության նոր գրեսանյակն է”,- armlur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան մեկնաբանելով այն տեղեկություն, թե այսօր մինչ Աժ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ Կոնյակի գործարանում:Մեր այն հարցին թե հնարավորը է, որ ԲՀԿ-ական մի քանի նախարարներ`որպես պրոֆեսիոնալներ, շարունակեն պաշտոնավարել, Աժ պատգամավորը բացառեց նման դեպք.”Բաացառվում է նման բան չի լինի”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր “Ժողովուրդ” օրաթերթը գրել էր, որ մինչ Աժ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ժամը 14:30-ին Ծառուկյանը հանդիպում է նշանակել Կոնյակի գործարանում: Ըստ ամենայնի` ԲՀԿ առաջնորդը պատգամավորներին կբացատրի իրենց հետագա անելիքները` զգուշացնելով որ ագրեսիվ քննադատական վարքագիծ չդրսևորեն: Իսկ երբ նրանք “ւղևորվեն” ԿԸՀ` մանդատները ստանալու, 16:00-ին “Կոնյաչնի” են գնալու ԲՀԿ-ական նախարարները: Գործադիրի 4 անդամներին, ըստ նախնական տեղեկությունների, Ծառուկյանը հորդորելու է գնալ, ամռանը մի լավ հանգստանալ` հուսադրելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու պետք չէ “թևաթափ լինել”: Թեև երեկ վարկած կար, որ չի բացառվում` ԲՀԿ-ական մի քանի նախարարներ`որպես պրոֆեսիոնալներ, շարունակեն պաշտոնավարել: Համենայնդեպս, Ծառուկյանը նրանց կասի` ուզում եք, գնացեք:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԲԱՑԱՌԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ