Հայաստանի հավաքականը միշտ կմնա իմ սրտում. Վարդան Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախական «Տոբոլ»-ի ներկայիս և Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ղազախական և հայկական ֆուտբոլի մակարդակների մասին և անդրադարձել Հայաստանի հավաքականին:

«Այժմ ղազախական ակումբային ֆուտբոլի մակարդակը գերազանցում է հայկականին, և թիմերն ավելի լավ են ֆինանսավորվում: Սակայն Հայաստանում ենթակառուցվածներն ավելի լավն են:

Հայաստանի հավաքականը միշտ կմնա իմ սրտում: Այնտեղ աշխատել եմ չորս տարի և հասել ենք լուրջ արդյունքների: Հայաստանի հավաքականն ունի ներուժ և կարող է հասնել մեծ հաջողությունների»,- նշել է Մինասյանը:




Լրահոս