Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խաղադաշտից կբացակայի 3 ամիս: Նա աճուկային վնասվածք էր ստացել իտալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում և փոխարինվել էր 28-րդ րոպեին։
Նախապես նշվում էր, որ Մոդրիչը բաց կթողնի ընդամենը 4 շաբաթ, սակայն նրա վնասվածքը սպասվածից լուրջ է, և նա կբացակայի երեք ամիս։