Թաիլանդում փիղը տրորել է իր վարժեցնողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդում փղի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել: Phuchada Safari զբոսայգում կենդանին տրորել է վարժեցնողին: Ինչպես տեղեկացրել է «Փհուկետի նորություններ» կայքը, արու փիղը կնճիթով բարձրացրել է Վիտտավա Սալանգանային, նրան գետնով տվել և տրորել:

Ոստիկանությունից հայտնել են, որ ամենայն հավանականությամբ, վարժեցնողը հարբած է եղել և ինքն է սադրել կենդանուն:

23-ամյա փիղը գտնվել է ագրեսիվ վիճակում, և դեպքից որոշ ժամանակ առաջ նրան կապված են պահել: Սակայն հետագայում սեփականատերը որոշել է, որ կենդանին բավականաչափ հանգստացել է, և նրան բաց են թողել:

Փհուկետում դա նման առաջին դեպքը չէ: Որոշ ժամանակ առաջ 18-ամյա փիղը կատաղել էր, ոտնահարել վարժեցնողին և փախել ջունգլի: Ընդ որում, նրա մեջքին այդ պահին նստած են եղել երկու ռուս զբոսաշրջիկներ՝ մայր և դուստր: Փիղը հասցրել է երեք կիլոմետր վազել, մինչև որ մասնագետները կարողացել են նրան քնեցնել՝ հեռվից քնաբերով նետեր արձակելով:




Լրահոս