
Մարդկության պատմությունն առանձնանում է նաև նյութապաշտության ձգտմամբ, ինչը բոլոր ժամանակներում երբեմն քննադատվել են, երբեմն՝ խրախուսվել: Մեր ժամանակներում և հայ հասարակության շրջանում որքան պակասում է փողը, այնքան դրա կուտակման մոլուցքն աճում է:
Armlur.am-ի հարցին, թե կուզենային նրանք էլ միլիոնատեր դառնալ, դրական պատասխանները չուշացան: Միլիոն ունենալու ձգտումը բոլորի համար է կյանքի հիմնական նպատակներից (անկախ միլիոնին հասնելու հեռավորությունից), իսկ դրա տեղաբաշխման գործում բարեգործություն բոլորն են նախատեսում:
Մանկատներին, հիվանդներին օգնողները հաստատ կշատանան, եթե բաղձալի միլիոնը լինի հատկապես մեր երիտասարդների գրպանում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան