Հայտնի դերասանուհու որդին «դատարկել» է մոր բանկային հաշիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն դատվում է սեփական որդու հետ: Հեռուստահաղորդումներից մեկում նա ասել է. «Միտյան ոչ միայն իմ որդին է, հարազատ արյունը, նա միշտ իմ լավագույն ընկերն է եղել: Պատկերացնո՞ւմ եք, թե ես ինչ շոկ ապրեցի, երբ նա կողոպտեց ինձ: Ես նրա հետ դատվում եմ Շվեյցարիայում»:

Դատական գործընթացների մանրամասների մասին դերասանուհին հրաժարվել է խոսել: Սակայն Անդրեյչենկոյի ծանոթները Комсомольской правда թերթին պատմել են, որ խոսքը գնում է բանկային հաշվի մասին: Անդրեյչենկոյի որդին աշխատում է շվեյցարական բանկում և, հավանաբար, այդ միջոցով էլ կարողացել են օգտվել մոր հաշիվներից: Աղբյուրը հայտնել է, որ որդին զրկել է մորը իր ունեցած ողջ գումարից:

Դմիտրիի հարազատ հայրը՝ կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկին, նշել է, որ որդին իրեն ոչինչ չի պատմել մոր հետ դատական գործընթացի մեջ մտնելու մասին, և ողջ պատմության մասին նա տեղյակ է Անդրեյչենկոյից:




Լրահոս