«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն արդեն երկրորդ օրն է՝ հացադուլի մեջ է:
Armlur.am-ն այցելեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև, որտեղ նա սկսել է հացադուլը՝ պարզելու համար՝ ինչու է Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարել և մինչ այսօր ովքեր են նրա հացադուլին միանալու ցանկություն հայտնել: Դավիթ Սանասարյանից փորձեցինք ճշտել նաև՝ ինչպես է վերաբերվում ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի արած հայտարարությանը, թե Դավիթ Սանասարյանը պետք է Ադրբեջանի դեսպանատան առջև հացադուլ անի:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակի պատասխաններն Armlur.am-ի տեսանյութում: