
ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ համաձայն Դամասկոսում Հայաստանի դեսպանության տվյալների, Սիրիայում զոհված 20-ամյա Լեւոն Կույումջյանը ծնունդով Դամասկոսից էր: Կույումջյանը սպանվել է թուրք-սիրիական սահմանի մոտ` Բաբ-ալ-Հավայում, ապստամբ ուժերի հարձակման արդյունքում: Նա Սիրիայի կառավարական բանակի զինվոր էր:Լեւոն Կույումջյանը տարվա սկզբից երրորդ հայ զոհն է Սիրիայում: