Ռուսաստանի Դաշնության նախարարների խորհուրդը հաստատել է երկրի ԱԳՆ-ի առաջարկած օրինագիծը, որը վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև մեկ երկրի քաղաքացիների` մյուս երկրում գտնվելու կարգի վերաբերյալ համաձայնությանը:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ Կառավարության պաշտոնական կայքը:
«Համաձայնությունը նախատեսում է Ռուսաստանի` ժամանակավորապես Հայաստանի տարածքում գտնվող, և Հայաստանի` ժամանակավորապես Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին գրանցման պարտավորությունից ազատելը (ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում), եթե քաղաքացու` երկրում մնալու ժամկետը չի անցնում 30 օրը»,- նշվում է հաղորդագրությունում: