
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստան վերադառնալուց հետո, նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կզրուցի նրա հետ և կփորձի փոխանցել Ռ. Քոչարյանի դիրքորոշումը` քաղաքական գործընթացների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա հավելեց, թե մոտ 10 օր է՝ ինչ Քոչարյանը Հայաստանում չէ, և ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել անձամբ ճշտելու նրա դիրքորոշումը քաղաքական գործընթացների կամ եռյակի գործունեության մասին: