ՍԴ-ն առանձնացավ՝ ՀԱԿ-ի դիմումի հարցով որոշում կայացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Սահմանադրական դատարանն առանձնացավ որոշում կայացնելու համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի դիմումի վերաբերյալ:
Իսկ մինչ այդ դատարանը լսեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ՀԱԿ-ի ներկայացրած հայցով քննությունը, որի ընթացքում հայցվոր և պատասխանող կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով և հիմնավորումներով: 
ՀԱԿ փաստաբան Վահե Գրիգորյանը շարունակեց պնդել, որ խախտվել է մեկ ընտրող մեկ ձայն սկզբունքը, այսինքն՝ ըստ նրա, մեկ անձը մի քանի անգամ է քվեարկել։ Որպես ապացույց փաստաբանը վկայակոչեց որոշ տեղամասերում 100%-ից ավելի արդյունքները, ինչպես նաև Հայաստանից բացակայող մոտ 700 000 մարդու փոխարեն քվերակությունը:
Ըստ ՀԱԿ հաշվարկների՝ Հայաստանում իրական ընտրողների թիվը կազմում է մոտ 1.8 մլն մարդ, մինչդեռ ընտրություններին մասնակցության պաշտոնական թիվը 1.5 մլն է: Ըստ նրանց, ընտրություններին մասնացել է բնակչության 86%-ը, ինչն անհնարին է:
Այդ ամենից եզարակացնելով՝ նա հայտարարեց, որ “ՀԱԿ դատողությունները սին” են, իսկ հազարավոր վստահված անձինք չեն դիմել վերահաշվարկի, քանի որ համոզված են եղել, որ “տեղամասերում արձանագրությունները հավաստի են և արձանագրում են ընտրությունների իրական պատկերը”:




Լրահոս