Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Տղամարդկանց համաշխարհային օրն է:
Պարոնայք տղամարդիկ, եթե կանայք համարում են, որ ուժեղ սեռի հանդեպ հատուկ ուշադրություն ցուցաբերվում է, ասենք, փետրվարի 23-ին, պետք է հիշեք, որ այլ կարևոր օր ևս կա:
Տղամարդկանց միջազգային օր (International Men’s Day) նշվում է նոյեմբերի 19-ին: Այս տոնն առաջին անգամ նշվել է 1999-ի նոյեմբերի 19-ին` Տրինիդադ և Տոբագոյում, դրանից հետո այն նշում են նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում և Հարավային Աֆրիկայում:
Այս տոնին ուշագրավ է հիշեցնել 2000թ.-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած խոսքը, որ Հայաստանում տղամարդ չկա, ինչն այդպես էլ մնաց առանց պատասխան: