Անկախության տարիների ընթացքում Լատվիան սերտ բարեկամական կապեր է հաստատել Հայաստանի հետ, աջակցել է և շարունակելու է աջակցել Հայաստանին: Այս մասին այսօր՝ Լատվիայի անկախության 96-ամյակի առթփիվ կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն:
«Ինչպես երկու երկրի ժողովուրդները վաղուց հաստատել են եղբայրական հարաբերություններ, այնպես էլ մեր երկրների միջև քաղաքական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս կապակցությամբ մեծ են մեր սպասումները գործարար միության ներկայացուցիչներից»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում էին նաև բազմաթիվ նախարարներ, ինչպես նաև պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: