
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի մասնագետները պնդում են, որ շոկոլադից կարելի է մի միջոց ստանալ, որը կդանդաղեցնի ծերացումը:
Գիտնականները տեխնոլոգիա են մշակել, որը բարձրացնում է օրգանիզմի կողմից կակաոյում առկա ֆլավանոլները կլանելու կարողությունը:Այդ մոլեկուլները բարելավում են մաշկի թթվածնային հագեցումը, ինչը անհրաժեշտ է ծերացման արագությունը նվազեցնելու համար,-հայտնում է naturalnews-ը: Այսպես, նոր շոկոլադի փոքրիկ կտորը երիտասարդացման վրա ազդեցության տեսակետից համապատասխանում է բարձրորակ շոկոլադի երկու սալիկ օգտագործելուն: Նշանակում է, նոր երիտասարդացնող շոկոլադը պատրաստ է շուկա դուրս գալուն:Սակայն բրիտանացի դիետոլոգ Քերրի Ռաքստոնը մտավախություններ ունի շոկոլադի օգտակարության չափի վերաբերյալ: