
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց,
Գրիգոր Լուսավորչի փողոց – Բեյրութի փողոց,
Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց,
Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց,
Կոմիտասի պողոտա – Տիգրանյան փողոց,
Կիևյան փողոց – Օրբելի փողոց,
Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի,
Սեբաստիա փողոց – Րաֆֆու փողոց,
Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց,
Պարույր Սևակի փողոց – Ռուբինյանց փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել
ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն