Թուրքիային հորդորում եմ «մութ սենյակում կատու չփնտրել». Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան շատ լավ գիտի, որ գոնե Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումները հստակ համընկնում են: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցի՝ չլուծվելու պատճառը Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայություններն են, այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ի գիտություն Չավուշօղլուի` ասեմ, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված նույնն է: Այդ եռյակը բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել, որտեղ հստակ նշվում է, թե ինչպիսին պետք է լինի բանակցային ֆորմատը, և ինչպես պետք է լուծվի այդ հարցը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այլընտրանք չունի նաև Մինսկի խմբի ձևաչափը»,- նշեց Շարմազանովը և Թուրքիային հորդորեց «մութ սենյակում կատու չփնտրել»:

«Այդ կատուն էլ իր դաշնակից Ադրբեջանն է, որը բանակցային գործընթացի միակ խոչընդոտն է, և որը Թուրքիայի հովանավորության ներքո, մեղմ ասած, ապակառուցողական քաղաքականություն է վարում»,- եզրափակեց  Շարմազանովը:




Լրահոս