
Ռուսական հայտնի VKontakte սոցկայքի հիմնադիր Պավել Դուրովը 5 հազար ռուբլիանոց թղթադրամներից ինքնաթիռներ է պատրաստել եւ, դրանք նետել Սանկտ Պետերբուրգում գտնվող իր գրասենյակի պատուհանից դուրս,- հայտնում է Россия 24 -ը: Ինքնաթիռների` օդում հայտնվելուց հետո՝ 27-ամյա միլիոնատիրոջ գրասենյակի պատուհանների տակ մեծ ամբոխ է հավաքվել: Ընդհանուր առմաբ` Դուրովը 65 հազ ռուբլու ինքնաթիռ է արձակել ինչն էլ հավաքվածնեչի շրջանում ծեծկռտուք է առաջացրել: Դուրովն այս առիթով նշել է, որ գնալով այդ քայլին, պարզապես ցանկացել է բարձրացնել իր եւ անցորդների տրամադրությունը: