Մ. Օհանյան. Ես չեմ ամաչում նայել իմ որդու աչքերի մեջ եվ մոր աչքերի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, 30 րոպե ուշացումով սկսվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի գործով հերթական դատավարությունը, որի ժամանակ վերջինս հայտարարեց, թե ինքը կորցնելու այլեւս ոչինչ չունի, քանի որ արդեն շատ բան է կորցրել:
Մարգար Օհանյանը նաև ասաց, որ կարողանում է պարզ նայել նաեւ որդու եւ մոր աչքերի մեջ. “Ես չեմ ամաչում նայել իմ որդու աչքերի մեջ, իմ մոր աչքերի մեջ. ես անմեղ եմ։ Եթե եղել են որոշ բացթողումներ, ապա դա էլ է հնարավոր, որովհետեւ ես էլ եմ մարդ, եւ կարող էի անել որոշ սխալներ, սակայն իմ աշխատանքային տարիներին Ճանապարհային ոստիկանությունն ունեցել է մի շարք վերելքներ”,- ասաց Մարգար Օհանյանը: Ես չեմ ամաչում նայել իմ որդու աչքերի մեջ, իմ մոր աչքերի մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանը և Արա Լևոնյանը մեղադրվում են Պաշտոնական դիրքը չարաշահելու և պետությանը խոշոր չափսերի վնաս հասցնելու մեջ: Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ով գործում հանդես է գալիս որպես պետական մեղադրող, դատարանին առաջարկել էր Մ. Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման:




Լրահոս