ԲՀԿ-ականներն ո՞ւմ ծննդյան տարեդարձին կմասնակցեն այսօր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի ծննդյան օրն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Ծառուկյանը մոր ծնունդը նշելու է իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները հրավիրված են իրենց առաջնորդի մայրիկի տարեդարձին:
Ի դեպ, վերջին շրջանում ԱԺ արտահերթ նիստերին ԲՀԿ-ից հատուկենտ պատգամավորներ են մասնակցում: Իսկ մասնակցությունն էլ զուտ «ներկա» «գրվելու», քվեարկելու համար է: Լրագրողների հարցերին էլ պարզապես խուսափում են պատասխանել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս