Մի շարք ընկերություններ խաբել են պաշտպանության նախարարությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միայն 2014 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը երեք դատական հայցեր է ներկայացրել տարբեր ընկերությունների դեմ՝ պահանջելով այդ ընկերություններից բռնագանձել նախարարության պարտքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեք հայցադիմումների ընդհանուր չափը կազմել է մոտ 28 միլիոն դրամ: Միայն այն փաստը, որ ինչ-որ ընկերություններ ՀՀ պաշտպանության նախարարությանը կամ որեւէ այլ գերատեսչության կարող են պարտք մնալ, արդեն իսկ տարակուսանքի տեղիք է տալիս: Բանն այն է, որ ՊՆ-ն եւ մյուս գերատեսչությունները սովորաբար վճարում են իրենց մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար: Իսկ եթե նրանց պարտք են մնում, նշանակում է՝ գերատեսչությունները կանխավճար են կատարել, բայց իրենց պահանջված ապրանքը կամ ծառայությունը չեն ստացել: Արդյունքում՝ ընկել են դատարանների դռները՝ իրենց գումարները ետ ստանալու համար: ՊՆ-ի դեպքում, սակայն, պարզվում է՝ ոչ միայն կանխավճարներ են արվել, այլեւ փոխառություններ են տրվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս