Ինչո՞ւ Տիգրան Կարապետյանին չեն թույլատրել մտնել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովրդական կուսակցության» նախագահ, օրերս ոչ իշխանական եռյակին միացած Տիգրան Կարապետյանը հաճախ է այցելում քրեակատարողական հիմնարկներ եւ կալանավորների համար անհրաժեշտ իրեր փոխանցում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ նա այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրան թույլ չի տվել մտնել ներս եւ հանդիպել դատապարտյալների հետ: Կարապետյանը ստիպված է եղել ծանրոցները հանձնել, որպեսզի դրանք փոխանցվեն դատապարտյալներին, իսկ ինքը վերադարձել է Երեւան: Մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գնացել եմ, բայց վարչության պետի փոփոխության հետ կապված պահն էր, ու ինձ ասացին, որ չեն կարող թույլ տալ: Միշտ էլ այցելում եմ, ծխախոտ, սուրճ եւ գրքեր եմ տանում: Առաջ նման խնդիր չկար, իսկ հիմա խնդիր կա, թույլ չեն տալիս մուտք գործեմ ներս, նորանշանակ վարչության պետն այս ամենի հետ կապ չունի, բայց այդ խնդիրը կա»,- ասաց իրեն արմատական ընդդիմություն համարող Տ. Կարապետյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս