
Մայիսի 31-ին, ժամը 14:00-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում տեղի կունենա Փրկենք Փակ Շուկան քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած առաջին հանրային քննարկումը Փակ Շուկայի խնդրի վերաբերյալ:
Բանախոսները կներկայացնեն խնդրի իրավական, ճարտարապետական եւ մշակութային դիտանկյունները: Կներկայացվեն նման խնդիրներին արձագանքելու, քաղաքացիական վերահսկողության եւ այլ հարցեր: Կքննարկվեն նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների հետագա անելիքները ճարտարապետական այս եւ այլ հուշարձանների պահպանության եւ վերականագնման ուղղությամբ: Մուտքը ազատ է շահագրգիռ բոլոր անձանց, շրջանակների եւ լրատվամիջոցների համար:
Հասցեն: Երզնկյան 75, ք. Երեւան /Բարեկամության մետրոյի մոտ, SAS սուպերմարկետի անմիջական հարեւանությամբ գտնվող կամարամուտքով շուրջ 50 մետր դեպի սեփական տների հատված/: