Էթիկայի մշտական հանձնաժողովը կքննի Արտակ Զաքարյանի հարցը. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Էթիկայի մշտական հանձնաժողովն առաջիկայում կքննի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանի։ Տեղեկության համաձայն՝ նոյեմբերի 17–ին պատգամավորը հանձնաժողով է ներկայացրել դիմում, որտեղ պահանջում է քննարկել Արտակ Զաքարյանի գործողությունների իրավաչափության հարցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԼՂՀ–ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստ, որի ժամանակ քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծը։ ՀՀԿ–ական Արտակ Զաքարյանի գլխավորած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Փոստանջյանի համոզմամբ, խախտելով ԱԺ կանոնակարգի համապատասխան կետը, առանց նիստի օրակարգը հաստատելու, միանգամից անցել է իր հարցի քննարկմանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս