«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության այսօր կայանալիք նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կարժանանա որոշման մի նախագիծ, որով 2.6 հեկտար լրացուցիչ տարածք է գնվելու ՊԵԿ-ի՝ Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի համար։
Չորս տարի առաջ Պետեկամուտների կոմիտեն բյուջեի միջոցներով ձեռք բերեց կինեմատոգրաֆիստների «Դիլիջանի ստեղծագործական տունը»՝ իր 3.5 հեկտար տարածքով։ Մեկ տարի անց՝ ՊԵԿ-ին տրամադրվեց դրա հարակից ևս 22 հեկտար անտառային տարածք։ Պաշտոնապես դրա անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ ՊԵԿ-ին նախկինում տրամադրված հողատարածքներում առկա է սողանքների վտանգ և այդ լրացուցիչ տարածքը պետք է հակասողանքային կառույցների համար։ Թե որտե՞ղ է սպառվելու ՊԵԿ-ի ախորժակը՝ մնում է անհայտ։ Այս որոշումից հետո, այլևս ՀՀ Ֆինանսների նախարարության կազմում գտնվող ՊԵԿ-ի տրամադրության տակ կլինի ավելի քան 28 հա տարածք Դիլիջանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: