11 տարեկան աղջկա ստամոքսում հայրը 500 գրամ թմրանյութ էր թաքցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է պատմության մեջ ամենաերիտասարդ թմրանյութ տեղափոխողին: 11 տարեկան աղջկա ստամոքսում հայտնաբերվել է թմրանյութերի 100 պատիճ:

Թմրանյութը ստամոքսից դուրս բերելու համար աղջկան վիրահատել են: Թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է 500 գրամ:

Իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են աղջկա հորը: Ենթադրվում է, որ նման ճանապարհով երեխայի հայրը ցանկացելէ թմրամիջոցները Եվրոպա տեղափոխել:

Ծնողների ապահարզանից հետո աղջիկն ապրում է մոր հետ: Երեխայի մոր խոսքով, հանգստյան օրերին նա հյուր է գնացել հոր մոտ, իսկ վերադառնալուց հետո՝ բողոքել վատ ինքնազգացողությունից:




Լրահոս