
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Կարգոն քաղաքի բնակիչ 12-ամյա Անիլ Բարելան գետափին ընկերների հետ խաղալիս հանկարծաբար 9սմ երկարությամբ ձուկ է կուլ տվել: Երեխայի ծնողներն իրենց որդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, այն բանից հետո , երբ երեխան սկսել է շնչահեղձ լինել: Երեխային անմիջապես սկսել են վիրահտել: 45 րոպե տեւած վիրահատության ժամանակ բժիշկներին հաջողվել է տղայի ձախ թոքից հեռացնել ձկանը ողջ- ողջ,-հայտնում է BBC -ին: