Հաստատվեց ԵՏՄ կանոնակարգերի հայտարարագրերի գրանցման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգը:

Նախատեսված է ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը, և եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ դրանք թերի են լրացված, ապա լիազոր մարմինը հայտատուին առաջարկում է 2-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և վերացնել թերությունները:

Համապատասխանության հայտարարագրի գրանցման մերժման մասին ծանուցումը գրավոր տեսքով ուղարկվում է հայտատուին փոստային պատվիրված առաքմամբ:




Լրահոս