
Պարզվում է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա ընկերները երիտասարդ տարիներին բավականին մեծ սեր են ունեցել մարիխուանա օգտագործելու հետ: Այս բացահայտումը զարգացրել են Թայվանում, որտեղ “Օբաման եւ մարիխուանան” վերնագրով 2 րոպեանոց անիմացիոն տեսանյութ է նկարահանվել 17-ամյա նախագահի` Հավայան կղզիներում անցկացված օրերի մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ի Առաջին տիկին Միշել Օբաման այս առիթով նշել էր, որ այդ ամենը տեղի է ունեցել ամուսնու երիտասարդ տարիների ընթացքում, եւ որ Օբաման շատ է փոխվել այդ ժամանակներից ի վեր: