
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` մայիսի 30-ին, տեղի ունեցավ 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է armlur.am -ի թղթակիցը, ԲՀԿ- ական պատգամավորներ` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը եւ Տիգրան ՈՒրիխանյանը ԿԸՀ են ժամանել մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո, ստանալու իրենց մանդատները: Արարողությունից եկան նաեւ ՀՅԴ ներկայացուցիչները եւ Սամվել Նիկոյանը: