Սիդնեյի լողափի մոտ հսկայական սպիտակ շնաձուկ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի լողափում հսկայական սպիտակ շնաձուկ է հայտնաբերվել: 2.5-մետրանոց սատկած ձուկը հայտնաբերվել է ափամերձ հատվածը պաշտպանող ցանցերի զննման ժամանակ:

Ներկայումս Նոր Հյուսիսային Ուելսի 49 լողափ պատված է ցանցերով, որոնք տեղադրվում են սեպտեմբերից մինչև ապրիլ: Ցանցերը չեն կարող ամողջությամբ արգելափակել շնաձկների մուտքը լողափ, սակայն օգնում են նվազեցնել մարդկանց վրա հարձակումների թիվը:

Վերջին տարիներին ավստրալական լողափերում մարդկանց վրա շնաձկների մի քանի հարձակում է արձանագրվել: Սեպտեմբերին շնաձկան զոհ է դարձել Բայրոն-բեյ քաղաքի լողափում լողացող բրիտանացին:




Լրահոս