
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Հակենսակ քաղաքում ոստիկանները փորձել են ձերբակալել մի հանցագործի, որ իրավահապներից փախչելու եւ նրանց ուշադրությունը շեղելու նպատակով դանակով կտրել է իր մարմնի մասերնու ու նետել նրանց ուղղությամբ, տեղեկացնում է CBS-ը: 43-ամյա Ուեյն Քարթերը փրկարար ծառայություն է զանգել ու հաղորդել որ մտադիր է իրեն վնաս պատճառել:Քարթերի տուն է եկել 2 ոստիկան, որոնք Քարթերին հայտնաբերել են դանակը ձեռքին: Ոստիկանները պահանջել են ցած դնել դանակը, սակայն տղամարդը չի արձագանքել: Ավելի ուշ նա մի քանի անգամ դանակահարել է իրեն: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Քարթերին, ով ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քարթերի գործողությունների պատճառն անհայտ է: