Հղիության նպաստների մասին օրենքն ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում 67 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվել է կառավարության ներկայացրած` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Օրինագծով նախատեսվում է պահպանել հղիության և ծննդաբերության նպաստի չափը և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը։ Սա ենթադրում  է, որ աշխատող կանայք հղիության նպաստ պետք է ստանան իրենց աշխատավարձի 100%-ի չափով, եթե աշխատավարձը չի գերազանցում 1 մլն դրամի սահմանը: Չաշխատող մայրերը նպաստ կստանան նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով:




Լրահոս