Armenian text to speach

Հասկացա դա, դու իմ հարցին պատասխանի. վարչապետը՝ Արման Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա հողամասն օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչու են օտարում այս գույքը: Սահակյանն էլ պատասխանեց, որ նախարարությանը պարտք են եղել, և սա պարտքի դիմաց ընդունած գույք է:

«Ասում եմ՝ ում ենք օտարում: Այստեղ մարդիկ են ապրում, բնակելի շենք է, և այդ մարդկանց հանո՞ւմ ենք»-հարցրեց նա: Արման Սահակյանը բացատրեց, որ դա այդ մարդիկ պարտք են պետությանը և այդ տարածքը հիմա պիտի օտարվի, որպեսզի այդ պարտքն էլ մարվի:

«Հասկացա դա, դու իմ հարցին պատասխանի: Այդ մարդիկ այնտեղ ապրո՞ւմ են: Բա հիմա ի՞նչ ենք անելու, նրանց գցելո՞ւ ենք փողոց: Հասկացա, որ պետական գույք է, պարտք են, բայց ինչ սոցիալական խնդիր ենք լուծում», – հավելեց նա: Վարչապետը հորդորեց նախագիծը հանել օրակարգից ու լրացուցիչ քննարկել:




Լրահոս