
Կալիֆոռնիայի Մոնրովիա քաղաքում, արջը ներխուժել է բնակելի տան հարակից տարածք եւ լողացել բակում գտնվող լողավազանում: Կենդանուն նկատել են տանտիրոջ երկու աղջիկները՝ Ռեյչել եւ Վալերի Գասպարինիները: Նրանք նկարահանել են լողացող արջին: Հավանաբար արջն այդ կերպ փորձել է զովանալ 30 աստիճան շոգից: Աղջիկների խոսքով՝ Լարին (նրանք արջին այդպես են անվանել) , լողավազանում է մնացել 5 րոպե: Աղջիկները զանգահարել են ծնողներին՝ պատմելու անսովոր հյուրի մասին: