Հայտնի ռեգգի-երաժիշտ Բոբ Մարլիի ընտանիքը հայտարարել է Marley Natural աշխարհում առաջին մարիխուանայի բրենդի ստեղծման մասին:
Այդ ապրանքանիշի տակ կվաճառվի մարիխուանա, ինչպես նաև կանեփի հիման վրա պատրաստված այլ ապրանքներ և շպարի միջոցներ: Այդ ապրանքները կվաճառվեն այն երկրներում և ԱՄՆ նահանգներում, ուր թույլատրված է մարիխուանայի վաճառքը:
Երաժշտի դստեր՝ Սիդելլա Մարլիի խոսքով, իր հայրը ուրախ կլիներ՝ իմանալով, որ մարդիկ գիտակցել են կանեփի բուժիչ հատկությունները: Ինքը՝ Բոբ Մարլին, մարիխուանա էր օգտագործում, տեղեկացնում է BBC-ն: