Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմետովի դեմ կոռուպցիայի համար մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշում է կայացվել. տեղեկացնում է TACC-ը:
Ինչպես նշվում է երկրի հակակոռուպցիոն գերատեսչության հաղորդագրությունում, Ահմետովին մեղադրանք է ներկայացվել խոշոր կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ Կարագանդայի մարզի նախկին ղեկավարների և մի շարք ընկերությունների ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերի շրջանակներում: