Հրավառությունների իրականացումը ժամը 23.00-ից հետո օրենքով արգելված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրավառությունների իրականացումը ժամը 23.00-ից հետո օրենքով արգելված է, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը և այդ վիճակն այլևս անհանդուրժելի է։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք և՛ կեսգիշերային, և՛ ավելի ուշ ժամի հրավառությունների:
 
Իհարկե, տոնախմբությունն ուրախ հրավառությամբ եզրափակելն արգելված չէ, բայց ուրախության տերը պետք է հիշի ոչ միայն իր, այլև ուրիշների իրավունքների մասին. չէ՞ որ շրջակայքում մարդիկ են ապրում` ծերեր, հիվանդներ, երեխաներ, կանայք, որոնց գիշերային անդորրը խախտվում է հրավառությամբ` չխոսելով արդեն հնարավոր ավելի ծանր հետևանքների մասին:
 
Ցավոք, այս իրողությունը երբեմն չեն ընկալում և իրավունքի ու պարտականության սահմանը խախտում են նաև զվարճանքի վայրերի սեփականատերերն ու պատասխանատուները:
 
Այս իրավիճակն այլևս անհանդուրժելի է, և ընդառաջելով քաղաքացիների բազմաթիվ բողոքներին` ոստիկանությունը հետևողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու, խախտումները կանխելու, օրինախախտներին պատասխանատվության կանչելու գործում:
 
Եվ այնուամենայնիվ, համակեցության կանոնների պահպանման հարցում հաջողության գրավականը ոչ թե կանխարգելումն ու պատիժն են, այլ հանդուժողականությունը, փոխադարձ հարգանքն ու օրինապահությունը:
 
Ոստիկանությունը պատրաստակամ է այս դաշտում սերտորեն համագործակցելու բարի կամքի տեր բոլոր կառույցների ու քաղաքացիների հետ:
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրավառությունների իրականացումը ժամը 23.00-ից հետո օրենքով արգելված է, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը




Լրահոս