Առողջապահության նախարարը մեկնել է Հռոմ՝ մասնակցելու համաժողովի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հռոմ մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում մանկական ամոքիչ (պալիատիվ) օգնության զարգացման ժամանակակից հիմնահարցերին նվիրված 2-րդ Եվրոպական եռօրյա համաժողովին:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության միջազգային գործընկերներ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ջանքերով: Վերջինս ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 70 երկրում, օժանդակում մեր պետությանը բազմաթիվ, այդ թվում` հանրային առողջապահության և կրթության հասանելիության բնագավառներում:

Համաժողովին մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության բարձրաստիճան հեղինակավոր կազմակերպիչներ, մասնագետներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է ամոքիչ խնամքի դերը, ուշադրության կենտրոնում պահում, ծանր, անբուժելի հիվանդություններով տառապող կամ անդամալույծ հիվանդների խնամքն իրականացնող ծառայության զարգացմանն ուղղված քայլերը: Այս հիվանդներն առավել քան կարիք ունեն արհեստավարժ բուժօգնության և հոգածության:
Այս միջոցառումը hնարավորություն է ընձեռում ծանոթանալու միջազգային փորձի հետ, ուսումնասիրելու բուժօգնության այս տեսակի կազմակերպման նրբությունները և ժամանակակից միտումները տարբեր երկրներում, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել` Հայաստանում կառավարման արդյունավետ մեխանիզմ ներդնելու նպատակով:
Համաժողովի շրջանակում քննարկվելու են նաև այս ոլորտում շարունակական կրթական ծրագրերի մշակման հարցերը:




Լրահոս