Կառավարության այսօրվա նիստում Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում կընդգրկվի նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ -ի նախագահ Արման Դանիելյանը հրաժարվել է հանձնաժողովի կազմում լինելուց, այդ իսկ պատճառով հանձնաժողովում նոր անդամ ունենալու խնդիր է առաջացել: