Արևմուտքը համակերպվել է ՌԴ կազմում Ղրիմի ներգրավման հետ. Գորբաչով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը համարում է, որ Արևմուտքը համակերպվել է Ռուսաստանի կազմում Ղրիմի ներգրավման հետ: Այդ մասին նա հայտարարել է «Комсомольская правда» թերթին տված հարցազրույցի ընթացքում:

Գորբաչովի կարծիքով՝ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը ԽՍՀՄ փլուզման հետևանքն է:

«Երբ քննարկվում էին Բելովեժյան պայմանավորվածությունները, հարկավոր էր, իհարկե, վերադառնալ Ղրիմի հարցին», – համոզված է քաղաքական գործիչը:

Նոյեմբերի սկզբին Գորբաչովը մասնակցել է Բեռլինյան պատի փլուզման 25-ամյակի տոնակատարություններին և հանդիպել Անգելա Մերկելի հետ: ԽՍՀՄ նախկին նախագահը Ռուսաստանին և Եվրամիությանը շուտափույթ համերաշխության գալու կոչ է արել:




Լրահոս