ՀՀ նախկին արտգործնախարար, Վարդան Օսկանյանը, ով իր պատգամավորական մանդատն ստանալու էր եկել ուշացած, պատասխանելով լրագրողների հարցերին, այդպես էլ չհստակեցրեց՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու, թե՞ ոչ: “ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է: Մեր կարծիքով սխալին սխալ ենք ասելու… Մի խոսքով, հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հանրապետության մեջ… Մենք ժողովրդին խոստումներ ենք տվել եւ մեր գործունեությամբ հետամուտ ենք լինելու ծրագրերի իրականացմանը: ԲՀԿ-ն շարունակելու է մնալ այլընտրանք այսօր գրծող իշխանություններին, այլընտրանք՝ խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը: Եթե կլինեն օրենքներ, որոնք համապատասխանում են մեր տեսանկյունից քաղաքական շահերին, կաջակցենք այդ օրենքների անցկացմանը: Եթե դրանք չեն համապատասխանում մեր ծրագրերին, հասարակության, ժողովրդի շահերին, մենք անպայման դրա դեմ կփորձենք փոփոխություններ ընդունել: Մենք կլինենք այլընտրանք գործող իշխանություններին”,-ասել է Վարդան Օսկանյանն:
ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է.Օսկանյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ