Դեկտեմբերի 10-ին եռյակը հզորագույն երթ է անելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց եռյակի հերթական հանդիպումը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ  «համաժողովրդական շարժումը» դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:

«Այդ օրը հզորագույն երթ ենք անցկացնելու Երևանում»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, թե  եռյակը պլանավորում է արտահերթ նիստ անցկացնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրողների ցուցակները հրապարակելու վերաբերյալ: «Եթե իշխանությունները հայտարարում են 12 կետերի կատարման մասին, մենք ներկայացնում ենք այդ կետը` ստուգելու համար՝ Սերժ Սարգսյանը իր խոսքին տեր կանգնո՞ւմ է, թե ոչ», – նշեց նա:




Լրահոս