Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողով ներկայացած պատգամավորները ստացան իրենց հասանելիք մանդատները: Ավելի վաղ նշել էինք, որ ՀԱԿ -ը հայտարարել էր, թե չի ներակայանալու մանդատների հանձման արարողությանը՝պատճառաբանելով, քանի որ չի ցանկանում մասնակցել “ընտրակեղծարարների խրախճանքին”:Լրագրողները այսօր ԿԸՀ-ում չնկատեցին նաեւ ՕԵԿ ներկայացուցիչներին և շատերի համար զարմանալի էր, որ ՕԵԿ-ականները անձամբ չստացան մանդատները: armlur.am-ը փորձեց պարզել ՕԵԿ–ից պարզել՝ արդյոք իրենց մանդատ պետք չէ: Հարցին ի պատասխան ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ծիծաղելով ասաց. “Մենք ստացել ենք դուք չեք տեսել”:
Թեև Հեղինե Բիշարյանը պնդում է որ իրենք եկել ստացել իրենց հասանելիք մանդատները, փաստ է, որ լրագրողները 3:30-ից մինչև ժամը -ը ընկած ժամանակահատվածը սպասում էին մանդատ չստացած թեկանածուներին, և ՕԵԿ-ը այդպես էլ չեկավ :
ՕԵԿ-Ը ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄԱՆԴԱՏ ՉՍՏԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ