
Ավստրալիական Բրիսբեն քաղաքում G20-ի գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բնակվում էր Hilton հյուրանոցում, ուր զբաղեցնում էր սենյակների 75%-ը:
Daily Mail-ը, վկայակոչելով անանուն աղբյուրը, պատմել է Ռուսաստանի նախագահի այցելության ընթացքում ներկայացված պահանջների և անվտանգության միջոցների մասին:
«Բիսբենյան Hilton հյուրանոցում G20-ի գագաթաժողովին կարճատև գտնվելու ընթացքում Պուտինի բոլոր ճաշատեսակները մինչև նրան ուտելը համտեսվում էին, որպեսզի համոզվեն, որ դրանք թունավորված չեն, և նրան հաճախ շրջապատում էր անվտանգության աշխատակիցների ամբոխը», – հայտնել է պարբերականը: