19 նոյեմբերի, 2014 թ. Երևան. Beeline-ը և «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում կիրականցվեն երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր: Համագործակցությունը նաև նպատակ ունի համախմբել տարբեր մասնագիտական խմբերի տաղանդավոր և ակտիվ երիտասարդներին՝ ներգրավելով նրանց ժամանակակից հասարակության ակտուալ սոցիալական խնդիրների լուծման գործընթացում։
Հայաստանի ԲՈՒՀ–երում սովորող երիտասարդներին միավորելու նպատակով կկազմակերպվեն համաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ և հանդիպումներ փորձագետների, արվեստի ու գիտության հեղինակավոր գործիչների հետ:
«Երիտասարդները և նրանց զարգացմանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ կկարողանանք նոր հեռանկարներ բացել հայ տաղանդավոր երիտասարդների համար և օգնել նրանց դարձնել կյանքն ավելի լավը: Հանդիսանալով Հայաստանում խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը` կարող եմ հավաստիացնել, որ այս երկրի համար առանցքային նշանակություն ունի առաջնակարգ մասնագետների զարգացումը, քանի ոը ցանկացած ոլորտի հաջող գործունության հիմնական գրավականը խելացի և կայացած մասնագետն է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես կազմակերպվել են իրավագետների և ֆինանսների ոլորտի մասնագետների փոխադարձ աջակցությանն ուղղված բաց քննարկումներ, որին մասնակցել է ավելի քան 400 երիտասարդ մասնագետ:
Մյուս միջոցառումն ուղղված էր առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը, ինչպես նաև բժշկական և կենսաբանական մասնագիտացում ունեցող ուսանողների զարգացմանը։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան է այցելել Ինսբրուքի Բժշկական Համալսարանի պրոֆեսոր Հերման Պինգերը, ով ոչ միայն կիսեց իր փորձը Հայաստանի Պետական Բժշկական Համալսարանի և Ռուս-Հայկական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, այլ նաև մի շարք բժշկական հաստատություններում բարեգործական հիմունքներով անցկացրեց հիվանդների ախտորոշում և բուժում։