1in.am-ը գրում է. Երևանի պետական բժշկական համալսարանում ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրությունները խոստանում են նոր սկանդալի առիթ դառնալ:
Բժշկական համալսարանի հնաբնակ, ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Լազար Եսայանը վերջերս հերթական ամբիոնի նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն է լինելու ամբիոնի նոր վարիչը՝ հակառակ այն բանի, որ նախորդ ամիս «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, արդեն իսկ առաջադրված թեկնածուներ կան, և հաջորդ ամսվա մեջ պետք է կայանա մրցույթը:
«Ղեկավարության որոշմամբ՝ ես եմ լինելու ամբիոնի վարիչը, և դա այլևս քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է Եսայանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում